Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանությունը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի ահազանգը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվույթան վարչությունից։
«Նման բովանդակությամբ ահազանգ ստացել ենք, ոստիկանությունում համապատասխան գործողություն է իրականացվում»,- ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել է Բաբաջանյանը։
«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքյան իր էջում իր հերթին տեղադրել է «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը։
«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,- գրել է Տեր-Նակալյանը։
Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք ունի քիմքի մասում։