|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Մայիս ամսվա ընթացքում իմ և ձեր վճարած հարկերից ոստիկանությունը ստացել է 6.500.000 դոլար (վեց միլիոն հինգ հարյուր հազար դոլար) ՊԱՐԳԵՒԱՎՃԱՐ:
Բուժաշխատողները չեն ստացել, ուսուցիչները չեն ստացել, իսկ ոստիկանները ստացել են:
նիկոլը հիմա թքած ունի թե՛ բժիշկների և թե՛ ուսուցիչների վրա, նրանք իրեն չեն հետաքրքրում, քանի որ անցած տարի արդեն ստացել է նրանց ձայները:
Հիմա նրա համար ավելի կարևոր են ոստիկանները, քանի որ պետք է ոստիկաններին դարձնել իր իշխանությունը պահող վարձկաններ:
Դե իսկ բուժաշխատողներին ու ուսուցիչներին «նախկիններով ու թալանով» կխաբի հաջորդ ընտրություններին ու կստանա նրանց ձայները, բայց 6.5 միլիոն դոլար պարգևավճարը կտա ոստիկաններին»: