Փոխարժեքներ
09 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.01 |
EUR | ⚊ | € 427.33 |
RUB | ⚊ | ₽ 4.5609 |
GBP | ⚊ | £ 498.85 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Թուրքիայի Հանրապետության նախագահի աշխատակազմին կից գործող Ներդրումային գրասենյակի ղեկավար Արդա Էրմութն ասել է, որ Թուրքիայում անցյալ տարի միջազգային ներդրումային ծավալը կազմել է 13 մլրդ 163 մլն ԱՄՆ դոլար: Նա նաև հավելել է, որ ապագայում, ավտոմոբիլային ոլորտում նոր խաղացողների ի հայտ գալով, որոշ զարգացումներ են ակնկալվում. նշում է ntv.com.tr կայքը:
«Ցանկանում ենք, որ աշխարհում կատարվող ուղղակի ներդրումների 1.5 տոկոսը մեզ բաժին հասնի: Նպատակ ունենք հասնելու սկզբից 18 մլրդ, այնուհետև` 20-25 մլրդ ԱՄՆ դոլարի շեմին», - նշել է Էրմութը:
Անցյալ տարի Թուրքիայում ամենաշատը ներդրում կատարած երկրներն են Հոլանդիան և Ադրբեջանը: