կարևոր
1255 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-26 23:34
Քաղաքական

Մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել․ ի՞նչ է եղել․ Լևոն Տեր-Պետրոսյան

Մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել․ ի՞նչ է եղել․ Լևոն Տեր-Պետրոսյան

Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը, որովհետև դուք շատ լավ գիտեք՝ ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պետք է ասեն դավաճան, թուրք։ Այդպես է 100 տոկոսով։ Իմ կարծիքով՝ մենք Փաշինյանին նույնիսկ ձեռք ենք մեկնում, եթե միասին ենք ընտրում այն ամենաքիչ ցավալի տարբերակը, դրանով մենք պատասխանատվություն ենք ստանձնում այդ պայմանագրերի համար․ ես պատրաստ եմ դրան։ Իսկ այսպիսի բան հաջողացնելու համար երկու կողմից բացարձակ անկեղծություն է պահանջվում։ Շատ մարդիկ կան, իրենց թվում է՝ հենց Փաշինյանից ազատվեն՝ իրենք նախագահ կդառնան։ Ես հայտնի դեմքերից բացի, ամեն օր մեկը մի հատ տրիբունա է տեղադրում փողոցում, իրեն երևակայում է Հայաստանի հաջորդ ղեկավար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Դիտարկմանը՝ առնվազն երկու բան, որ Հայաստանից ուզում են, հայտնի է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և Հայաստանից միջանցք տալ, նա արձագանքեց, որ չի ուզում մանրամասների մեջ մտնել․ «Դրա մասին այնքան են խոսել։ Դա կարելի է ասել, բայց կհաջողի, թե ոչ, ով գիտի։ Դատարակ խոսակցություններ են դրանք»։

Նա շեշտեց՝ աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագրեր չունեն։

Դիտարկմանը՝ բայց դա հաշտության պայմանագիր չէ, դուրս է գալիս՝ կապիտուլյացիայի պայմանագիր, նա արձագանքեց․ «Այո, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այո, ի՞նչ է եղել, Ճապոնիա՞ն չի նվաստացել, չի՞ կապիտուլացվել, ի՞նչ է եղել այստեղ։ Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան։ Մեր հակառակորդների ագրեսիվությունը, մեր իշխանությունների սխալները, որոնք հանգեցրել են այս վիճակին։ Եթե ես սխալ գործել եմ, ոչ այս ուղղությամբ։ Ընդհակառակը, ես առաջինն էի, որ ասում էի՝ միակ ճանապարհը սա է»։