Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հոլանդիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է երկրի քաղաքացիներին` հնարավորության դեպքում զերծ մնալ Թուրքիա այցելություններից. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Թուրքիայի ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու կասկածանքով` այդ երկրի օդանավակայանում ձեր բջջայինները կամ էլ այլ էլեկտրոնային սարքավորումներ ոստիկանության կողմից կարող են ստուգման ենթարկվել:
Թուրքիայից դուրս ձեր արած արտահայտությունների պատճառով այնտեղ կարող եք հարցաքննության ենթարկվել, ներառյալ` սոցցանցերում ձեր գրառումների համար: Ճանապարհորդություն իրականացնելիս խնդրում ենք սրանք նկատի ունեցեք»:
Հոլանդիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը եղել է այն բանից հետո, երբ ֆրանսիական Լիոնի 1 համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Թունա Ալթընելը ձերբակալվել է Թուրքիայում: Նա մեղադրվում է Լիոնում անցկացված հանրային քննարկման ժամանակ իբր ահաբեկչական քարոզ անելու համար: