|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոլանդիայի իշխանությունները ապաստան են տվել թուրք դատավոր Չակաթայ Չեթինին, որը հայրենիքում հալածվում է Հայոց ցեղասպանության եւ քրդերի իրավունքների վերաբերյալ արտահայտած կարծիքի համար:
Ինպես տեղեկացնում Nouvelle d'Arménie ամսագիրը, Չեթինը, որ հայկական ու քրդական ծագում ունի, 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել թուրքական դատարաններից մեկի կողմից: 2010 թվականի հունվարին նրան հաջողվել է կեղծ փաստաթղթերով փախչել Թուրքիայից:
Ոչ պաշտոնական հավաքներից մեկի ժամանակ Չեթինը բացիեբաց ճանաչել էր Հայոց ցեղասպանության փաստը, նաեւ քննադատել քրդերի դեմ իրականացվող բռնությունները եւ գրավյալ Հյուսիսային Կիպրոսի հարցում Անկարայի որդեգրած քաղաքականությունը: