Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցնում թուրքական զենքի գնման հարցում. հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Թուրքիայի առևտրի նախարարության և Թուրք արտահանողների ասամբլեայի տվյալներով՝ հունվար-նոյեմբերին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 39,7%-ով՝ մինչև 2 մլրդ 739,974 մլն դոլար։ 2021 թվականի հունվար-նոյեմբերին հիմնական գնորդը եղել է ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 32,615 մլն դոլար (50,2 տոկոս աճ)»,- նշում է գործակալությունը։
Ադրբեջանը երկրորդ տեղում է. հունվար-նոյեմբերին Ադրբեջանը Թուրքիայից 192,126 մլն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 24,8%-ով պակաս է` նախորդ տարվա համեմատ։
Հաջորդում են Քաթարը՝ 180,544 մլն դոլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 161,373 մլն դոլար, և Գերմանիան՝ 142,816 մլն դոլար։