|
Փոխարժեքներ
05 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.14 |
| EUR | ⚊ | € 422.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.5041 |
| GBP | ⚊ | £ 493.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
«Արդեն ես օրեր շարունակ հավաքել եմ իմ մեջ եղած ամբողջ քաջությունը, հրաժեշտ եմ տվել տանեցիներին ու վախով եկել եմ Ազգային ժողով՝ տեսնելու՝ այդ ի՞նչ եք անելու, էլի։ Այսինքն՝ երեկ սպառնում էիք, ասում էիք՝ «Հայաստան» ամբողջ խմբակցությունը ձեզնից վախենում է։ Ի՞նչ եք անելու։
Մարդկային համեստությունը ձեզ ծանո՞թ է մի քիչ։ Գիտե՞ք՝ ինչի է ԱԺ-ի ռեյտինգն այդ աստիճանի։ Որովհետև մարդիկ նայում են այս նիստերը, նայում են, լսում են ձեր ելույթները, ասում են՝ «Այ տղա ջան, ախր, եթե ՊՊԾ-ն քո իշխանության ձեռքի տակ չլիներ, ամբողջ ուժայինները, ոստիկանությունը, բանակը, դու այդպես ելույթներ կարո՞ղ էիր ունենալ»։
Կլինի՞ մի քիչ ձեզ համեստ պահեք։ Ձեզնից վախեցող չկա։ Հետաքրքիր է՝ ի՞նչ եք անելու»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։