|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Պարսից ծոցի մի շարք երկրներ օգնում են Վաշինգտոնին հասնել նրան, որ Իրանը «պատժվի» առևտրային նավերի ուղղությամբ իրականացված գնդակոծությունների համար։
Քաղաքական գործչի խոսքով՝ խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Կատարի, ինչպես նաև Պարսից ծոցի այլ երկրների մասին է։
«Մենք տեսնում ենք, որ շատ երկրներ, թեև երբեմն պատրաստ չեն դրա մասին հրապարակավ խոսել, ոչ պաշտոնապես շատ բան են անում, որպեսզի օգնեն մեզ հասնել նրան, որ Իրանը պատիժ կրի առևտրային նավագնացության գնդակոծման համար», - այս մասին ասել է Վենսը:
ԱՄՆ փոխնախագահը չի հստակեցրել, թե հատկապես ինչ օգնություն են ցուցաբերում նշված երկրները, և մանրամասներ չի ներկայացրել Իրանի գործողությունների մասին: