Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 21-ին Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում կայացել է հանդիպում Արցախի խուլերի միության անդամների և Արցախի Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Սարգսյանի, Ալյոշա Գաբրիելյանի և Ռիտա Մնացականյանի հետ: Հանդիպումը ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության և «Ապառաժ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված ծրագրի երկրորդ փուլն է:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են փետրվարի 14-ին կայացած պետական, հասարակական տարբեր շրջանակների հետ քննարկման արդյունքները, հնչած բողոքներն ու առաջարկները: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները նշել են, որ շատ աշխատանք կա կատարելու՝ հասարակությանը լսողական խնդիրներ ու ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրելու ուղղությամբ: Այս և նախորդ հանդիպումներին հնչած խնդիրները լինելու են խմբակցության պատգամավորների ուշադրության կենտրոնում:
ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության Կենտրոնական Վարչության ներկայացուցիչ Բենո Միրզոյանը նշել է, որ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆինանսավորմամբ իրականություն դարձած ծրագիրը կարելի է համարել հաջողված: Երկու օրերի ընթացքում լիարժեք տեղեկություն են ստացել ոլորտում առկա խնդիրների մասին և ևս մեկ անգամ բարձրաձայնել դրանք: Նա նաև ավելացրել է, որ ՀՅԴ ԱԵՄ-ը կապ է պահելու խուլերի միության անդամների հետ, նրանց մասնակից է դարձնելու միության միջոցառումներին և այժմ քննարկում են համատեղ են ծրագրեր իրականացնելու հարցը: