|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչներն այսօր այցելել են Մարտունի քաղաք, որտեղ հանդիպումներ են ունեցել Մարտունու շրջվարչակազմի տեղակալների և Մարտունու քաղաքապետի տեղակալի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության՝ Մարտունու շրջանում իրականացրած և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Քննարկվել է ՀՅԴ երիտասարդական միությունների Մարտունիում իրականացված ճամբարի կարևորության և ամռան ընթացքում գյուղերում ևս կազմակերպելու հարցը:
Մասիս Զարգարյանն առաջարկել է ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից իրականացվող «Նորարարական գյուղատնտեսության» վերաբերյալ դասընթացները կազմակերպել նաև Մարտունիում, որի հնարավորության հարցը միությունը կքննարկի առաջիկայում:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում ևս նախաձեռնել Մարտունիում երիտասարդական կյանքի աշխուժացմանն ուղղված նոր ծրագրեր:
Քաղաքապետի տեղակալ Վիտյա Ավանեսյանը, բարձր գնահատելով ՀՅԴ Արցախի երիտմիության աշխատանքները, շնորհակալություն է հայտնել նրանց նախաձեռնողականության համար:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները, անդրադառնալով վերջին շրջանում Գարեգին Նժդեհի արձանի շուրջ առաջացած խնդրին, դեմ են արտահայտվել արձանի տեղաշարժմանը և իրենց աջակցությունը հայտնել տեղական ինքնակառավարման մարմիններին, ինպես նաև տեղեկացրել, որ միությունը հետևում և արձագանքելու է իրադարձությունների զարգացմանը: