Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ընկերակցությամբ այսօր՝ օգոստոսի 14-ին, ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչներին։
ԱԺ նախագահը կարևորելով ՀՅԴ ներդրումը Արցախի պետականաշինության ու միջազգային ճանաչման գործում, միաժամանակ նշել է, որ ՀՅԴ երիտասարդական միությունը ևս գործուն մասնակցությունն ու դերակատարություն ունի հանրապետության հասարակական կյանքին ու ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպմանը։
ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ առաջիկայում՝ մինչև տարեվերջ, նախատեսում են վերստին ձևավորել Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարան։ Ապագա երիտխորհրդարանի պատգամավորների թիվը համապատասխանելու է 2020 թվականի Արցախի համապետական ընտրությունների արդյունքում ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովի թվակազմին։
Իր խոսքում․ ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա․ Մոսիյանը համոզմունք հայտնեց, որ երիտասարդական խորհրդարանը նոր բովանդակություն է հաղորդելու ԱԺ գործունեությանը և օրենսդրական նախագծերի հանրային քննարկումների տարբերակ է հանդիսանալու։ Այնուհետև ԱԺ նախագահը և ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել են ապագա երիտասարդական խորհրդարանի կառուցվածքին ու գործառույթներին, ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների հետ համագործակցության հնարավորություններին, կրթական համակարգում կատարված փոփոխություններին և կրթամշակութային ու երիտասարդական մի շարք խնդիրների վերաբերող հարցերի։