Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում առաջին հերթին, շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր ծառայության մեջ են. «Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայում են՝ պաշտպանելով Ռուսաստանը, պաշտպանելով Հայաստանը»:
ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը շատ ամուր դաշնակցային կապեր ունեն։ «Ռուսաստանի զինված ուժերի պատմությունը անքակտելիորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ, քանի որ հայերը շատ մեծ դերակատարում են ունեցել ՌԴ զինված ուժերի կազմավորման գործում, և այսօրվա մեր համագործակցությունն անվտանգության երաշխիք է և՛ մեր երկրների համար, և՛ տարածաշրջանում: ՀՀ-ում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմական բազան, մեր սահմանապահները մասնակից են հայկական սահմանների պաշտպանությանը, ինչը մեծ ներդրում է Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Սա վառ ապացույցն է նաև մեր մարտական եղբայրության, այն բարեկամական հարաբերությունների, որ առկա են մեր ժողովուրդների միջև», - նշեց Հայաստանում ՌԴ դեսպանը: