Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 12:52
Հասարակություն

ՊՆ-ն 13 մլն դրամով «Դվին»-ում կնշի Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը

ՊՆ-ն 13 մլն դրամով «Դվին»-ում կնշի Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակը, որը հետաձգվել էր,  կկայանա. այն կնշվի «Դվին» հյուրանոցում։ Այս մասին որոշումն այսօր չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունվեց Կառավարության նիստում։ 

Հրավիրված կլինի 800 մարդ, յուրաքանչյուրի հյուրասիրության համար կծախսվի 16.653 դրամ, ընդհանուր ծախսը կկազմի 13 միլիոն 322 հազար դրամ։ 

«Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը», - ասվում է որոշման հիմնավորման մեջ։ 

Բացի հյուրասիրությունից, տպագրական ծախսեր ևս կկատարվեն, դրանք կկազմեն 15 մլն ՀՀ դրամ։ Կտպագրվեն պաստառներ, դրանք կտեղադրվեն Երևանում և մարզերում, կպատրաստվեն նաև կրծքաշնաններ։
 
«Ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից», - նշված է հիմնավորման մեջ։

 Նշվում է նաև, որ այս միջոցառման ակնկալվող արդյունքը տոնական միջոցառման անխափան անցկացումն է։