|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռազմական ակադեմիայի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոչ ոքի չէր ցանկանա պետության ղեկավարի կյանքը, իսկ իր որդիները այդ պաշտոնը զբաղեցնել չեն ցանկանում. հայտնում է Комсомольская правда-ն:
«Իմ բոլոր որդիները (երեքն են) նախագահ դառնալ չեն ցանկանում»,- ասել է նա:
Լուկաշենկոյի խոսքով` նախագահի կյանքը հասկանալու համար, այն պետք է ապրել, սակայն դա ինքը ոչ ոքի չի ցանկանա:
Թեև պետության ղեկավարն իր գրաֆիկը խիստ լարված չի համարում, սակայն խոստովանում է, որ հոգսերի պակաս չկա: