Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ասել է, որ չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցից։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։
«Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ նախագահը ինչ-ինչ պատճառներով ստիպված լինի մի օր հրաժարվել Հայաստան այցելություններից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն, գործընկեր։ Իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ։ Մենք կասկած չունենք, որ այն մեզ ընդմիշտ կմիավորի»,- պարզաբանել է Պեսկովը։
Նա նաև ասել է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է, երկրի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել, որոնք նախապես փոխանցվել էին հայկական կողմին։
«Մենք կասկածում ենք և ի սկզբանե կասկածել ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միացումը Հռոմի կանոնադրությանը ճիշտ է։ Մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայներով, վավերացրեց Հռոմի ստատուտը։