կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 10:38
Աշխարհ

ԻՊ-ի մի քանի լավ գրոհայիններին չէի՞ք ցանկանա. ազատ եք... կարող եք ընտրել ում ցանկանաք. Թրամփը՝ Մակրոնին

ԻՊ-ի մի քանի լավ գրոհայիններին չէի՞ք ցանկանա. ազատ եք... կարող եք ընտրել ում ցանկանաք. Թրամփը՝ Մակրոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է Ֆրանսիա ուղարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Hill-ը:

Նշվում է՝ նման առաջարկ Սպիտակ տան ղեկավարը հնչեցրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կուլիսներում Մակրոնի հետ «լարված» բանակցությունների ընթացքում:

«ԻՊ-ի մի քանի լավ գրոհայիններին չէի՞ք ցանկանա: Ես կարող եմ նրանց Ձեզ տալ: Ազատ եք... կարող եք վերցնել ում ցանկանաք»,- ժպիտով ասել է Թրամփը:

Նշվում է՝ Թրամփը նման հայտարարություն է արել իր դժգոհության ֆոնին, որովհետև եվրոպական երկրները չեն ցանկանում ընդունել ԻՊ-ի գրոհայիններին:

«Եկե՛ք լրջանանք»,- պատասխանել Է Մակրոնը՝ մանրամասնելով, որ ԻՊ-ի զինյալների մեծ մասը ժամանել է Սիրիայից, Իրաքից և Իրանից, և խմբավորման եվրոպական զորակազմը փոքր մասնաբաժին է կազմում:

Հավելվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահը հերքել է ԻՊ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին Թրամփի պնդումը՝ խմբավորման ոչնչացումն անվանելով դաշինքի դաշնակիցների համար թիվ մեկ առաջնահերթությունը:

Թրամփն իր հերթին գնահատել է Մակրոնի խոսքը՝ նշելով. «Դա ամենագեղեցիկ խուսափոխական պատասխանն էր, որ երբևէ լսել եմ»: