Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցին` նա անհավանակա՞ն է համարում, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները կարող էր նախաձեռնել անձնապես իր համար:
«Եթե գործող իշխանությունը նպատակ ունենա վերարտադրության, ապա այդ վերարտադրության մեխանիզմներն ավելի շատ են գործող համակարգով, քան փոփոխված: Եթե փոփոխվի, այդ նույն պաշտոնն այդ նույն լիազորություններով չի լինել»,- պատասխանեց նա և հավելեց, որ սահմանադրական փոփոխություններով լուծելի են այն հարցերը, որոնք պետք են մեր ժողովրդին:
«Այս երկրի զարգացման ամբողջ պատմությունն իմ միջով է անցել, ես չէի ցանկանա, որ իմ սերունդների ճակատագիրը կախված լիներ մի սուբյեկտից: Ես չէի ցանկանա, որ լիներ այնպիսի սահմանադրական կարգ, որի պայմաններում լիներ ոչ միայն ստվերային տնտեսություն, այլև ստվերային իշխանություն»,- ասաց ՍԴ նախագահը:
Այս կապակցությամբ Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է հասկանում նա` ստվերային իշխանություն ասելով, և արդյո՞ք ներկայումս գործող սահմանադրական կարգը թույլ է տվել մեզ ունենալ ստվերային իշխանություն:
«Հարցը կապված է լիազորությունների հստակեցման, լիազորությունների, հակակշռող և զսպող մեխանիզմների և հայցողության սահմանների հետ: Այս բոլոր հարցերում մեզ մոտ կա թերություն, որոնք առաջացնում են այնպիսի դրսևորումներ, որոնք իրավականորեն հստակ սահմանված չեն: Եթե բալանս եղավ, մենք կունեննանք այլ որակ: Այսօրվա գործող Սահմանադրությամբ այդ որակը չկա»,- ասաց Հարությունյանը: