Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
12 տարի է՝ ինչ այս գործընթացը սկսվել է արդեն, և եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկ քաղաքի մոտակայքում. Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ հանքի հետ կապված ինչ պետք էր տեսներ, տեսել է, քանի որ ուղղաթիռով մի քանի պտույտ են կատարել հանքի վրայով:
«Այսօր մենք ունենք իրավիճակ, որն այսպիսի տեսք ունի՝ իսկապես ահռելի ծախս է կատարվել ու կատարվել է ՀՀ կառավարության դե յուրե թույլտվությամբ ու համաձայնությամբ: Գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել: Դուք գիտեք, որ ստուգումներ են սկսվել, և դրանք պետք է շարունակվեն: Սակայն, անկախ ստուգումներից, այցն արդյունավետ եմ համարում, քանզի հասանք հարցի էությանը: Երկու հարց ունենք՝ հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա և հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի վրա»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի վրա, ոչ թե` էմոցիաների: Փաշինյանի խոսքով՝ առկա է դե յուրե իրավիճակ, և եթե այս կոնտեքստում որևէ ապօրինություն անեն, եթե ոչ «մեր տեսակետից», ապա գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, կարող են շատ բարդ խնդիրների առջև կանգնել:
«Եթե լինեինք նախնական փուլում, ինձ համար երկրորդ տարբերակ չէր էլ լինի. Ջերմուկի մոտ պետք չէ որևէ հանք ունենալ, սակայն հիմա գործի 80 տոկոսն արդեն իսկ արված է: Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք, և ցանկացած որոշում պետք է կայացնենք՝ հենվելով փաստերի վրա»,- ասաց վարչապետը: