կարևոր
8830 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-24 14:24
Իրավական

Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը․ Ռուբեն Մելիքյան

Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից։ Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է։

Հ․Գ. Մենք խստորեն առարկեցինք, բայց ակնհայտ էր, որ որոշումը կայացվել էր նախապես։