|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ՌԴ-ի` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
«Գիտեք, որ անցյալ տարի ՀՀ-ում տեղի ունեցավ իշխանափոխություն, այդ իսկ պատճառով ինչ վերաբերում է մեր ներդրմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքում, ապա այն եզրափակվել է միայն ճանաչողական բնույթի հանդիպումներով: Սակայն այս ամիս նախատեսվում է համանախագահների հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Հույս ունեմ, որ մենք այդ ուղղությամբ կկարողանանք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն հնացել է, սակայն կարող է կարգավորվել Երևանի և Բաքվի բարի կամքի առկայության դեպքում: Կարծում եմ, որ Բաքվից հնչած հայտարարությունները հակամարտության լուծման ուղիները որոնելու պատրաստակամության մասին արժանի են աջակցության, և հույս ունենք , որ մեր հայ բարեկամները փոխադարձության սկզբունքով կպատասխանեն դրան»,- ասել է Լավրովը: