կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-22 17:03
Իրավական

Վարդան Վարդանյանն ընդունել է DEA-ի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին

Վարդան Վարդանյանն ընդունել է DEA-ի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Միջին Արևելքի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին և նշված կառույցի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցներին: Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացված միջոցառումները և դրանց արդյունքում ձեռքբերված նշանակալի հաջողությունները թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառությանը հակազդելու գործում: 

ԱՄՆ-ի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բարձր են գնահատել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու իրենց աջակցությունն են առաջարկել  թմրանյութերի դեմ պայքարի, մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստումների կազմակերպման, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու գործում: