|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել, ԶՖԳ և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը: Նախարարը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Այս իմաստով հատկապես ընդգծվել է ԶՖԳ-ի Ասիական զարգացման բանկի հետ համատեղ 2022թ. իրականացված բյուջետային աջակցության ծրագրի կարևոր նշանակությունը:
Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Մասնավորապես անդրադարձ է եղել էներգետիկայի, ոռոգման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
Ֆրանսիական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը էլ ավելի խորացնելու և Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու վերաբերյալ:
ՀՀ ֆինանսների նախարարություն