Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Մարտի 6-ին Բելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն ընդունել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանին, գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանին եւ ՀՅԴ Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Կարո Կարապետին:
Հանդիպման ընթացքում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները մանրամասնել են Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը եւ Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու այս խիստ ապակառուցողական եւ ապակայունացնող քաղաքականությունը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի Հանրապետությունն Արցախի հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակման անհապաղ բացման անհրաժեշտությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է Լաչինի միջանցքով ապահովել մարդկանց եւ ապրանքների ազատ եւ անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով։
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները ընդգծել են նաեւ Ադրբեջանի կողմից անօրինական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։
Որպես եվրոպական քաղաքացիական հասարակության կազմակերպություն, որն ունի հանձնախումբ նաեւ Բելգիայում, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ ամեն ջանք գործադրել նպաստելու Հայաստանի եւ Բելգիայի միջեւ կապերի ամրապնդմանը:
Հանդիպումն անցել է ջերմ հյուրընկալ միջավայրում, ձեֆք է բերվել հետագա համագործակցության պայմանավորվածություն։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
11 մարտի, 2023