|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ աշխարհում նշվում էր Մայրենի լեզվի միջազգային օրը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ամբիոնից իրենց մայրենի լեզվով ելույթներ են ունեցել գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր, լազ Մեհմեդ Բեքարօղլուն և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը. հայտնում է siyasihaber4.org կայքը:
Ազգային ժողովի ամբիոնից օտար լեզվով ելույթ ունենալը հարուցել է թուրք պատգամավորների մեծամասնության դժգոհությունը: Մասնավորապես` Փայլանի ելույթի ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներ Բաքի Շիմշեքը և Ումիթ Յըլմազը բացականչել են. «Սա ՄԱԿ-ն է՞: Պարո'ն նախագահ, թարգմանիչ բերեք: Գուցե մեզ հայհոյում են»:
Փայլանը շարունակել է ելույթը` ասելով. «Հարգելի' նախագահ, իմ մայրենին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անհետացման վտանգի տակ համարվող արևմտահայերնն է և ցանկանում եմ ելույթս արևմտահայերեն ասել: Մենք երազում ենք ունենալ Թուրքիա, որտեղ բոլոր մայրենի լեզուները եղբայրաբար, խաղաղ կապրեն: Դրա համար խնդրում եմ Ազգային ժողովին` անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Այդ նպատակով օրինագծեր ունենք: Ցանկանում եմ հավատալ, որ մեր բոլոր պատգամավորները բոլոր մայրենի լեզուների նկատմամբ հարգանք կցուցաբերեն, և Ազգային ժողովը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի»: