|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի մեջլիսում Բեշիքթաշում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ քննարկումների ժամանակ վեճ է ծագել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների միջև:
Ըստ Demokrathaber-ի՝ ԱԶԿ-ական պատգամավորի՝ ԺԴԿ-ականներին ուղղված խոսքերի արդյունքում ծագած վեճը կարճ ժամանակ անց վերածվել է ծեծկռտուքի: Էրդողանի կուսակցիները հարձակվել են քրդամետ պատգամավորների վրա՝ հարվածելով նրանց: Ծեծկռտուքի հետևանքով տուժել է քրդամետ կուսակցության` Ադըյամանից պատգամավոր Բեհչեթ Յըլդըրըմը: Նա հոսպիտալացվել է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: