կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 11:21
Իրավական

ՀՀ դատախազությունը բավարարել է ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու միջնորդությունը

ՀՀ դատախազությունը բավարարել է ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու միջնորդությունը

Հայաստանի դատախազությունը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվողազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին (ՔեմալՕքսուզին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ միջնորդությունըԱյս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Այո, միջնորդությունը բավարարվել է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` հայտնեցին դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազությունը  Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին հանձնելու վերաբերյալ:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:

Հակահայ լոբբիստ Օքսուզը, ով Միացյալ Նահանգների կողմից միջազգային հետախուզման մեջ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար, Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն էր ծավալել։ Հայաստանում նրա հիմնած The Sena Group ընկերությունը խուսափել է հարկերի վճարումից։ Ընկերության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: