կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 14:30
Աշխարհ

Facebook-ն արգելափակել է թուրք լրագրողի՝ ադրբեջանցիների ու չեչենների միջև ծագած կոնֆլիկտում իբր «հայկական հետքի» մասին տեսանյութը

Facebook-ն արգելափակել է թուրք լրագրողի՝ ադրբեջանցիների ու չեչենների միջև ծագած կոնֆլիկտում իբր «հայկական հետքի» մասին տեսանյութը

Facebook–ն  արգելափակել է ադրբեջանական ծագմամբ թուրք լրագրող և բլոգեր Ֆուադ Աբասովի տեղադրած տեսանյութը վերջերս Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների միջև տեղի ունեցած կոնֆլիկտում իբր «հայկական հետքի» մասին: Այն առկա է YouTube-ի նրա տեսաալիքում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը` լրագրողը:

Նրա գրառումը բուռն մեկնաբանություններով է ուղեկցվել հայերի և ադրբեջանցիների կողմից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել: Պատճառը եղել է չեչեն երիտասարդի կողմից ադրբեջանցուն վիրավորելը: Ըստ oxu.az կայքի`  ադրբեջանցու ընկերները ծեծի են ենթարկել վիրավորանք հասցրած չեչեն երիտասարդին: Որոշ ժամանակ անց չեչեն քաղաքացին իր` 100 հոգուց կազմված խմբով մտել է ադրբեջանցիներին պատկանող «Նեոլիթ» սրճարանը, պահանջել, որ կանայք դուրս գան, և սկսվել է ծեծկռտուք, որին հաջորդել են կրակոցներ: 10 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել: Ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու: