|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել` չեչենների և ադրբեջանցիների մասնակցությամբ. հայտնում է Лента.ру-ն:
Վեճը տեղի է ունեցել չեչենի և Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող սրճարան-ակումբի անվտանգության աշխատակցի միջև հունվարի 26-ի երեկոյան, որից հետո նրանք պայմանավորվել են հանդիպել հունվարի 27-ին առևտրի կենտրոններից մեկի մոտ։
Տեղեկության համաձայն՝ կռվին մասնակցել է մոտ 20 մարդ: Միջադեպի հետևանքով տուժել է 29-ամյա մի չեչեն, որին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Եվս մի քանի մարդ դանակահարվել են։