կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 16:53
Քաղաքական

Սեփական ուժերով ոչ մի բան չեն անում, բայց հետո ուրիշների նույն նախաձեռնությամբ են հանդես գալիս

Սեփական ուժերով ոչ մի բան չեն անում, բայց հետո ուրիշների նույն նախաձեռնությամբ են հանդես գալիս

Երբ ԲՀԿ-ն ինչ-որ բան է առաջարկում, կառավարությունը կա'մ մերժում է, կա'մ էլ ավելի արագ նույն բանն ուզում է ու ուզում է անել ուրիշ ձևով, որպեսզի ԲՀԿ-ն այն չիրականացնի: Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը` մեկնաբանելով այսօր կառավարության կողմից ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու որոշումը:

 

Նշենք, որ ԲՀԿ պատգամավորները առաջարկել էին «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել` այսուհետ նոյեմբերի 17-ը ՀՀ ազգային տոնացույցում նշելով որպես Ուսանողների օր, քանի որ հենց այդ օրն է միջազգային հանրությունը նշում որպես ուսանողների միջազգային օր:

 

«Ցավալի է, որ մարդիկ սեփական ուժերով ոչ մի բան չեն անում, ապա ուրիշների արածից հետո որոշում են նույն նախաձեռնությամբ հանդես գալ: ԲՀԿ-ի կողմից ներկայացված բոլոր դրական ու լուրջ քայլերը և նախաձեռնությունները մերժվում են վարչապետի ու կառավարության կողմից միայն նրա համար, որ դա ներկայացնում է ԲՀԿ-ն: Դա արդեն նորություն չէ, այլ ընդունված պրակտիկա»,- ասաց Վահան Բաբայանը: