|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Yerkir.am-ի տեղեկություններով` ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները եւ այլընտրանքային ԲՀԿ խմբակցությունը համատեղ նիստ են անցկացրել: Տեղեկությունը հաստատեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում: Նա նշեց, որ համատեղ հավաքի ընթացքում հստակեցվել են հետագա համատեղ գործողությունների ծրագրերը, անելիքները, քայլերը և մարտավարությունը:
«Միանշանակ, մեր բոլոր քայլերը լինելու են համատեղ, մենք կոնսենսուս ունենք` լրջագույն խնդիրների հետ կապված, որը ես անչափ կարևոր եմ համարում: Մենք համատեղ գործողությունների ծրագիրը քննարկել ենք երկար ժամանակ. սկզբում քննարկվել են նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ, այնուհետև` առանձին` 4 քաղաքական ուժերի ձևաչափով: Մենք քննարկել ենք համատեղ գործողությունները, որոնք բավականին լուրջ են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: