Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ունենք ունիկալ իրավիճակ այս քարոզարշավին՝ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, ոմանք սա «արտակարգ» ընտրություներ են անվանում, և այստեղ ճշմարտության բաժին կա՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արարատում՝ ընտրողների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ լրջագույն պրոբլեմներ կան, կա ներքաղաքական ճգնաժամ, որի համար էլ գնում ենք ընտրությունների, հակառակ դեպքում ընտրություններ չէին լինի։
Իշխանությունը, ըստ Քոչարյանի, ընդհանրապես որևէ ծրագրային դրույթի, որևէ խոստման, որ տվել է ու չի կատարել, չի անդրադառնում քարոզարշավին։ Եթե անդրադառնար՝ այդ շարքը կլիներ հետևյալը՝ «Չստացվեց՝ կներեք, չստացվեց՝ կներեք․․․»։
Իշխանությունը փորձում մեղքը գցել ուրիշների վրա, ասաց նա, ցեխը շպրտել ուրիշների վրա՝ միգուցե ինքը մաքուր երևա։
«Սա բարոյական կեցվածք չէ, անհարգալից վերաբերմունք է մեր ժողովրդի նկատմամբ, որովհետև մեր ժողովուրդը իրավունհք ունի հաշվետվություն ակնկալել արվածի համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նկատեց, որ կարծես թե, իբրև ընդդիմություն, իրենք պետք է խոստումներ տային, թե ինչ են անելու, բայց իրենք արդեն խոսում են արածի մասին, որովհետև ասելիք ունեն։ Իրենք հանրության վստահության քվեն խնդրում են ոչ թե այն տեսանկյունից, որ ինչ-որ բան են խոստանում ապագայի համար, այլ ցույց են տալիս, որ իրենք արդեն արել են, ունակ ուժ են։
«Այս տեսանկյունից դերերը փոխվել են․ մենք հանդես ենք գալիս որպես իշխանություն, իշխանությունը հանդես է գալիս որպես ընդդիմություն։ Սա աբսուրդ է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․