Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագիտական խմբին: Պատվիրակությունը ղեկավարել է ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսեին Սամիեյը: Փոխնախարար Քրմոյանը ողջունել է Հայաստանում գնահատողական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին և կարևորել վերջիններիս աշխատանքը հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում:
Հանդիպման ընթացում քննարկվել են կոռուպցիոն երևույթների նվազեցմանն ուղղված հնարավոր մեխանիզմները, տնտեսական գործունեության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու հետ կապված հարցեր, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանում արդեն իսկ իրականացված բարեփոխումներն ու ներդրված գործիքները: Հատուկ շեշտադրում է կատարվել Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանն ու կառավարության ծրագրին համահունչ Հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի ստեղծմանը: Այս համատեքստում, Սուրեն Քրմոյանը փորձագիտական խմբի անդամներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով Կառավարության ծրագիրը: Կողմերը քննարկել են հակակոռուպցիոն այնպիսի ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու հարցը, որի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել կանխարգելիչ, կրթական և իրավապահ գործառույթների արդյունավետ իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի կանխարգելմանը և, հատկապես, հայտարարագրման համակարգին առնչվող մի շարք հարցեր: ԱՄՀ փորձագիտական խումբը պատրաստակամություն է հայտնել հետագայում կրկին համագործակցել Արդարադատության նախարարության հետ, քննարկել նաև մարմնի ստեղծման, դրա կառուցվածքի վերաբերյալ այլ իրավական փաստաթղթեր: