կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-30 15:04
Քաղաքական

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դեռևս չի հաստատում դրա արդյունավետ գործման երաշխիքները. Կոստանյան

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դեռևս չի հաստատում դրա արդյունավետ գործման երաշխիքները. Կոստանյան

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դեռևս չի նշանակում, որ այն արդյունավետ է գործելու. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

«Մարմնի ստեղծումը դեռևս չի հաստատում դրա արդյունավետ գործման երաշխիքները: Պետք է լինի քաղաքական կամք, և այս մարմնի ստեղծումն արդեն այն մասին է խոսում, որ առաջ ենք գնում կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ճշտության տեսակետից»,- նշեց նա:

Կոստանյանի խոսքով՝ հակակոռուպցիոն ամենաարդյունավետ մարմինը գործում է Ռումինիայում: «Եթե դրա օրինակը ֆորմալ կիրառվի Հայաստանում, դա դեռ չի նշանակում արդյունավետություն, բայց վստահ եմ, որ այս մարմնի ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն այնքան կլինեն, որ մենք արդյունավետ կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց նա:

Խոսելով հակակոռուպցիոն մարմնում ընդդիմության ներկայացվածության մասին` Կոստանյանն ասաց, որ այստեղ ոչ թե կարևոր է ընդդիմության ներկայացուցիչների թիվը, այլ այն, որ դրանում ընդգրկված յուրաքանչյուր մարդ կարողանա արդյունավետ գործել և համապատասխանի որոշակի չափանիշների: Կոստանյանի բնորոշմամբ՝ պարտադիր չէ մարմնում ընդգրկված լինեն ընդդիմադիր գործիչներ, որպեսզի այն սկսի ընկալվել որպես անկախ և արդյունավետ մարմին:

«Այդ մարմնի անկախությունն ու դրա վերաբերյալ հասարակական ընկալումը մենք ունենալու ենք դրա գործունեության արդյունքում, այլ ոչ թե մենակ նրա համար, որ եթե ընդդիմությունն առաջարկել է այդ ներկացուցիչներին, ուրեմն հրաշալի անկախ մարմին ունենք»,- ասաց նա: