Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարությունը, ի դեմս ՊԵԿ-ի, վերանայել է իր նախկին որոշումը, և ներկայումս նոր սերնդի ՀԴՄ-ները կարող են ձեռբերել 60 000 ՀՀ դրամով նաև 2019 թվականի հունվար 1-ից հետո բացված տնտեսվարողները, որոնք աշխատելու են շրջանառության հարկով կամ միայն արտոնագրով կամ հանդիսանալու են ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղված տնտեսվարող սուբյեկտ: Սա լրացուցիչ ֆինանսական բեռ է պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար: Այսպիսով՝ 160 000 ՀՀ դրամով նոր սերնդի ՀԴՄ-ներ վաճառվելու է միայն խոշոր տնտեսվարողներին: Անշուշտ, ողջունելի է ՀՀ կառավարության արձագանքը հանրային պահանջին: Այնուամենայնիվ, շփոթություններից խուսափելու համար, կարծում եմ՝ ընդունված որոշումների ճիշտ մեկնաբանումը և իրազեկումը կարևոր նշանակություն ունի գործարար միջավայրի կայացման գործում»: