|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկում ուներ վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ տույժեր կամ տուգանքներ կիրառելու հարցերի վերաբերյալ:
Վարչապետը նշեց, որ դա անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար:
«Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին` նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ասաց նա:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: ԿԲ նախագահի խոսքով` նախորդ տարի այս առնչությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը գտնվում է Ազգային ժողովում, անցել է երկու ընթերցում:
Վարչապետը ԿԲ նախագահին կոչ արեց կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ: