Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հստակեցվում են առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնները, այդ գոտիներում աշխատանքների իրականացումը, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ի՞նչ խստացումների մասին է խոսքը, և արդյո՞ք դա խնդիրներ չի ստեղծի շրջապատում գործունեություն ծավալող գործարարների համար:
Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ եթե անվտանգության գոտուց դուրս է, ապա ոչ մի խնդիր չի ստեղծվի գործարարների համար:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չի խստացվել, հիմա է խստացվում»:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ խստացումների պատճառը վթարների դեպքերն են:
«Ընդհանրապես, ուշադիր պետք է լինենք, որ որևէ լրացուցիչ բեռ, ծանրություն ու խոչընդոտ չստեղծենք գործարարների համար: Դա հիմք ընդունեք, դա բոլորին է վերաբերում: Այսօր, այս տնտեսական պայմաններում հարկավոր է հակառակը` բեռը մի քիչ թեթևացնել, հնարավորությունները մեծացնել ու դյուրացնել իրավիճակը բիզնես աշխարհի համար: Հիմա բերել, խստացնում եք, ի՞նչն է պատճառը: Տպավորություն է, որ ամեն գերատեսչություն ցանկանում է իր ներկայությունը ևս մեկ անգամ հաստատել»,- ասաց վարչապետը` հավելելով, որ մինչև մանրամասն իրեն չզեկուցեն, ինքն այդ որոշումը չի ստորագրելու: