Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ելնելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում պարետատան կողմից ամրագրված սահմանափակումների բնույթից և ՀՀ քաղաքացիների վրա այդ սահմանափակումների բացասական ազդեցությունից, ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից կատարված հարցումների արդյունքում պարզվել է՝
• ՀՀ կառավարության որոշմամբ սահմանաված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է ❗️126.321 արձանագրություն:
• Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու ❗️55.828 որոշում:
ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ❗️55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է ❗️558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան ❗️1միլ. դոլլարը: Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի 27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է:
Նույն ժամանակահատվածի համար կազմված վարչական արձանագրությունները ❗️126.321-ն են: Այսինքն, դեռ ❗️70.493 արձանագրությունների դեպքում կարող են կազմվել վարչական տուգանքներ: Այս դեպքում ընդհանուր գումարը կկազմի ❗️704.930.000 դրամ կամ, որ նույն է ❗️1.5միլիոն դոլլար:
Ըստ էության, սույն թվականի մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան ❗️2.5 միլիոն դոլլար:
Այս արձանագրությունների հիման վրա կազմված տուգանքները ունենալով հիմնականում ֆինանսական բաղադրիչ լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա, առանց այդ էլ արտակարգ դրության հետևանքով վատթարացած տնտեսական և սոցիալական պայմաններում: