|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանը կարող է Ռուսաստանից նոր ռազմական վարկ ստանալ, երբ ավարտվի ընթացիկ` 100 մլն դոլարի համաձայնագրի ժամկետը: Այդ մասին, ըստ որոշ ռուսական ԶԼՄ-ների, РИА Новости-ին ասել է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ:
«Դա հնարավոր է: Հստակ զենքային անվանացուցակի մասին ներկայումս խոսել վաղ է»,- ասել է նա IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ:
Սակայն հետաքրքրական է, որ տվյալ տեղեկությունը սկզբնաղբյուրում` РИА Новости-ում, մենք չտեսանք:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնյանը երեկ Աբու Դաբիում պատասխանել է РИА Новости-ի մի քանի հարցի, և նման խոսակցություն եղել է: «Ընդհանուր առմամբ, այո, նման խոսակցություն եղել է»,-ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: