Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը` վիրավոր զինծառայողին արտերկրում վիրահատելու նպատակով հանգանակություն սկսելու մասին, տարակարծությունների ու բանավեճի առիթ է տվել սոցիալական ցանցում:
Երեկ Վիգեն Սարգսյանը գրել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»:
Այսօր ֆեյսբուքյան տարակարծություններին պատասխանել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես գիտեմ, որ այս տիրույթը ոմանց համար մեծապես դարձել է խոսքերը աղվաղելու, կոնտեքստից կտրված ներկայացնելու տեղ, բայց մի արեք նման բան։ Եթե մենք վստահ չլինեինք մարդկանց օգնելու պատրաստակամության, վրա չէինք դիմի։ Եվ գիտեք կա մի զարմանալի օրինաչափություն։ Միշտ ավելի շատ օգնել ու օգնում են այստեղ քիչ գրողները։ Իսկ ՊՆ ը մշտապես օգնել ու օգնում է և ոչ միայն ու մեծապես ոչ միայն բյուջետային միջոցների հաշվին»: