կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-25 14:15
Քաղաքական

«Ալիևի խոսքերը նման են բառախաղի»․ Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունը․ Sputnik Արմենիա

«Ալիևի խոսքերը նման են բառախաղի»․ Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունը․ Sputnik Արմենիա

Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում։ Նրա խոսքով` դրա համար Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին:

«Այո, մենք պատրաստ ենք գնալ հրադադարի և բանակցային գործընթացի։ Հայկական կողմի համար այս պահին առաջնայինը հենց զինադադարն է»,- ասել է Գևորգյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: