կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-15 15:08
Քաղաքական

Վիտալի Բալասանյանը Արմեն Չարչյանին չի այցելել, եւ նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել

Վիտալի Բալասանյանը Արմեն Չարչյանին չի այցելել, եւ նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումը, թե Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը։
 
«Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։
 
Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին և զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ։ Պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը՝ խստորեն դատապարտելով սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել և նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել», - գրել է Էրիկ Ալեքսանյանը։
 
Արմեն Չարչյանի պաշտպան
Էրիկ Ալեքսանյան