կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-16 10:10
Քաղաքական

Փաշինյանին Տեր–Պետրոսյանն է հուշել Քոչարյանին խաղից արագ հանելու գաղափարը . «Փաստ»

Փաշինյանին Տեր–Պետրոսյանն է հուշել Քոչարյանին խաղից արագ հանելու գաղափարը . «Փաստ»
«Փաստ»-ը գրում է. «Վերջին շրջանում բավական շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Այդ խոսակցություններն ավելի ակտիվացան, երբ պաշտոններ ստացան ակնհայտ «լևոնական» գործիչներ (Տիգրան Հակոբյան, Վլադիմիր Կարապետյան և այլն): 
 
«Փաստ» թերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այս խոսակցություններում կան ճշմարտության տարրեր. բանն այն է, որ իր որոշումների մեծ մասի առումով, հատկապես արտաքին քաղաքականության հետ ասոցացվող, վարչապետի հիմնական խորհրդատուն Տեր–Պետրոսյանն է: 
 
Մեր տեղեկություններով, Փաշինյանը օրվա մեջ կոնկրետ ժամանակահատվածում «Պապիի» հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում: Ըստ օդում կախված լուրերի՝ հենց Տեր–Պետրոսյանն է դեռևս հունիսին Փաշինյանին հուշել Ռոբերտ Քոչարյանին խաղից արագ հանելու գաղափարը՝ քաղաքական դաշտում նրա ակտիվացումը կանխելու համար: Ի դեպ, առաջին նախագահը վերջին շրջանում բավական ակտիվ կուլիսային հանդիպումներ է ունենում, օրինակ՝ նախօրեին նա հանդիպել է ՀՀ–ում Իտալիայի դեսպանի հետ՝ դեսպանի նախաձեռնությամբ»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում