կարևոր
1249 դիտում, 9 ամիս առաջ - 2024-10-10 13:50
Քաղաքական

Դրսի խորհրդատուներն են հուշել Փաշինյանին հեծանիվ քշել՝ պրիմիտիվ է. Վիգեն Հակոբյան

«Հեծանիվը PR գործիք է, որով ինքը ցանկանում է ներքին լսարանին և առավել ևս՝ իր լսարանին համոզել, որ ամեն ինչ լավ է, վերահսկողության տակ է, մնացել է մի խաղաղության պայմանագիր ստորագրենք, որին դեմ է Ադրբեջանը, բայց Արևմուտքի ճնշմամբ կգնա այդ քայլին, ու դա կլինի ամենամեծ հաղթանակը, ինչից հետո՝ ամեն ինչ լավ կլինի»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հեծանիվ քշելու PR-ին։

Վերլուծաբանը, սակայն, նշեց նաև, որ սա ոչ միայն քաղտեխնոլոգիա է, այլև արձանագրում՝ Փաշինյանն ու իր վարչախումբը հասկանում են, որ իրենցից այս պահին ոչինչ էլ կախված չէ։

«Իրենք հաշտվել են այդ գաղափարի հետ և նրա հետ, որ հանրությանն այլևս չի ստացվում կերակրել «Խաղաղության պայմանագրի» լեգենդով,- հավելեց նա՝ նկատելով, որ 2020 թվականից հետո Փաշինյանը դաշտ նետեց խաղաղության կոնցեպտը՝ այդ հարցում դառնալով մոնոպոլիստ,- Ասում է՝ ամեն ինչ հանձնենք, պրոբլեմ չունենանք հարևանների հետ, մեզ հանգիստ կթողնեն։

Այս պարագայում, երբ իրենցից ոչինչ կախված չէ՝ դրա համար էին որոշում գնալ արձակուրդ՝ 1 ամսով, երբեմն՝ միաժամանակ բոլորով»։

Քաղտեխնոլոգը Փաշինյանի հեծանվավարությունը դիտարկեց նաև դեպի Արևմուտք գնացող մեսիջների համատեքստում՝ կարծիք հայտնելով, որ դրսի խորհրդատուներն են հուշել Փաշինյանին հեծանիվ քշել։

«Հեծանիվ քշելը, քայլելը, վազելը, մետրոյով երթևեկելն արևմտյան կուլտուրայի նշան է, ընդհանուր առմամբ։ Այս ամեն ինչը շատ հայտնի է, շատ պրիմիտիվ է, բայց իր հենարանի վրա ազդում է, քանի որ իր հենարանն էլ է այդպիսին։ Մոսկվայում էլ երբ հեծանիվ է քշում, ինքը մեսիջ է ուղարկում իր արևմտյան գործընկերներին՝ ես մեկն եմ ձեզնից»,- պարզաբանեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։