կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 12:12
Առանց Կատեգորիա

Մնացականյանն ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ. ուզում եմ հուշել, որ հաջորդ անգամ այս սխալը չկրկնի. Դավիթ Սանասարյան

Մնացականյանն ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ. ուզում եմ հուշել, որ հաջորդ անգամ այս սխալը չկրկնի. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանն անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի HardTalk հաղորդաշարին տված հարցազրույցին, որտեղ շոշափվել է նաև իր անունը:

Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանի BBC #HardTalk-ի ինձ վերաբերող հատվածի.

Հաշվի առնելով, որ նախարար Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է՝ չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային, և որոնց մասին հուսով եմ հանդիպման ժամանակ կխոսեմ, բայց, քանի որ ազգանունս հնչել է, չեմ կարող չանդրադառնալ ինձ վերաբերվող հատվածին։

Լրագրող Սակուրի հարցին առ այն, որ պարոն Սանասարյանին, ով վարչապետի մտերիմներից է և նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ, այժմ առաջադրվել են մեղադրանքներ, երբ ժողովուրդն ականատես է լինում նման զարգացման, ինչպե՞ս կարող է վստահություն ունենալ։

Նախարար Մնացականյանը պատասխանեց՝

- Բայց ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ։

Նախարարի պատասխանը անընդունելի սխալ էր, որից ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ։ Ցանկանում եմ հուշել, որ հաջորդ անգամ այս սխալը չկրկնի և իր դիվանագիտական գործընկերներին կամ լրագրողներին պատասխանի շատ պարզ. գործը դատարանում է և Սանասարյանի մեղավորությունն ապացուցված չէ։

Հ.Գ. իհարկե քննադատել կարող են բոլորը, և օբյեկտիվ շատ քննադատություններ լսեցի և կարդացի, բայց նախորդ ռեժիմի ներկայացուցիները խոսելու տեղ չունեն, նրանք՝ իրենց առաջնորդների գլխավորությամբ, ՀՀ վարկանիշը հավասարեցրել են զրոյի»: