Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության մոտ այսօր բողոքի ցույց անող «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչները, որոնց ընդունել ու նրանց բողոքները, պահանջներն ու տեսակետները լսել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դուրս եկան շենքից վարչապետի հետ հանդիպումից հետո:
Բանագնացներից` գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադեւսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի հետ խոսել են «Նաիրիտի» հետագա ճակատագրի, աշխատակիցների աշխատավարձերի պարտքերի, «Նաիրիտի» ներկայիս վիճակի համար պատասխանատուների ու նրանց պատժելու մասին:
Լրագրողների հարցին` իսկ ո՞ւմ են նաիրիտցիները համարում ներկայիս վիճակի պատասխանատու, արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը միանշանակ պատասխանեց` նախկին կառավարության ղեկավարին: Իսկ կառավարությունը, նշեց Թադեւոսյանը, դեռ պարզում է, թե ովքեր են մեղավորները:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի մասնակիցների պահանջներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարությունը նաիրիտցիների` 16 ամսվա կուտակված աշխատավարձից կվճարի մեկ աշխատավարձը, մինչեւ օգոստոսի վերջ էլ կառավարությունը վերջնականապես կվճռի «Նաիրիտի» հետագա ճակատագիրը:
Բանագնացները նաեւ կուտակված հարցերի լուծման սեփական պատկերացումներն են ներկայացրել Հովիկ Աբրահամյանին:
Բանագնացները վարչապետի հետ պայմանավորվածությունները ներկայացրեցին կառավարության շենքի առջեւ հավաքված իրենց ընկերներին: Ի դեպ, նաիրիտցիներին կա'մ մասամբ էին բավարարում կառավարության ղեկավարի պատասխանները, կա'մ չէին բավարարում…
Մանրամասն` տեսանյությում.