կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 19:42
Առանց Կատեգորիա

Էդմոն Մարուքյանը ՌԴ–ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների հարցով դիմել է իրավասու նախարարներին

Էդմոն Մարուքյանը ՌԴ–ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների հարցով դիմել է իրավասու նախարարներին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատելու խնդրի վերաբերյալ.

Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՌԴ ներքին գործերի նախարար Վ․ Կոլոկոլցևին և աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մ․ Տոպիլինին՝ բարձրացնելով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և աշխատող մեր համաքաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը։

Հարցը, ինչպես շատերդ քաջատեղյակ եք, վերաբերում է Ռուսաստանի Պետական դումայի կողմից ընդունված օրենքին, ըստ որի՝ հայկական վարորդական իրավունքով այլևս հնարավոր չէ աշխատել ծառայությունների մատուցման ոլորտում (տաքսի, առաքում և այլն)։

Մեր կողմից հիմնավորապես ապացուցվել է, որ նշյալ օրենքը հակասում է ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթներին։ Ընդ որում, համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նման հակասության դեպքում պետք է կիրառվի միջազգային պայմանագիրը, այլ ոչ թե օրենքը։

Ըստ այդմ՝ իրավասու նախարարներին խնդրել եմ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում՝ կիրառելով ոչ թե օրենքը, այլ կիրառման ենթակա պայմանագրի դրույթները։

Սպասենք արդյունքների ․․․»,- գրել է նա։