Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արդարադատության նախարարը հանձարարական է տվել` վերացնել այն օրենսդրական արգելքը, որ ցմահ դատապարտյալը կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվածն իրավունք չունեն կարճատև մեկնումների:
«Այսպիսի արգելք կար, մենք քննարկում ենք այս հարցը: Որոշում կայացնողն, իհարկե,ԱԺ-ն է, բայց այդ ուղղությամբ մեր կյողմից աշխատանքներ կատարվում են»,- նախարարության 100-օրյա աշխատանքը ամփոփելիս հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարարը նշեց, որ խախտումներ են նկատել դատապարտյալների սննդի հետ կապված: Նրա խոսքով` դատապարտյալների սննդի որակը թեև բարելավվել է, սակայն դեռևս տեղ կա այն բարելավելու: ««Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամն ինտեսիվ աշխատում է, մենք առաջիկայում կունենանք շոշափելի առաջընթաց: Կատարվել են ուսումնասիրություններ, մշտապես վերահսկվում է սննդի որակը»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի էապես, սկզբունքորեն փոխվի դատապարտյալների սննդի որակը: Ըստ Զեյնալյանի` այս ոլորտում առաջիկա մեկ տարվա ընթացքում կլինեն զգալի փոփոխություններ: