|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ պետքարտւղար Մայք Պոմպեոն Վարշավայում Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի շրջանակում հայտարարել է, որ խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում անհնար են` առանց Իրանին դիմակայելու. հայտնում է РИА Новости-ն:
Նա լրագրողների հետ զրուցել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ:
«Անհնար է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հասնել` առանց Իրանին դիմակայելու: Դա ուղղակի անհնար է»,- ասել է Պոմպեոն` հիշատակելով Իրանի «չարամիտ» ազդեցությունը Լիբանանում, Եմենում, Սիրիայում և Իրաքում:
Նեթանյահուն, իր հերթին, վարշավյան ֆորումը «պատմական շրջադարձային պահ» է անվանել, քանի որ դրան մասնակցում են արաբական երկրներ, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ:
Իրանը ֆորումին մասնակցելու հրավեր չի ստացել: