Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ Մերձավոր Արևելքում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Մալայզիայում Վալդայ միջազգային քննարկման ակումբի XV ասիական համաժողովի շրջանակներում։
Ռուդենկոյի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը այն թեմաներից է, որի շուրջ Ռուսաստանի և Մալայզիայի դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համընկնում են։
«Մենք, ինչպես մեր մալազիացի ընկերները, հանդես ենք գալիս այսօրվա ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին։ Մենք, ինչպես մեր մալայզիացի ընկերները, աջակցում ենք Իսրայելից անկախ պաղեստինյան պետության գոյության երկու պետությունների սխեմային: Եվ մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- նշել է դիվանագետը։